Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գրքահավաք Հյուսիսային պողոտայում

Գրքահավաք Հյուսիսային պողոտայում
04.12.2012 | 14:54

«Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ն իրականացնում է «Գիրք` Արցախի դպրոցներին և զորամասերին» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է տարբեր ժանրերի գրականություն տրամադրել Արցախի Հանրապետության դպրոցներին և զորամասերին:

Միջոցառման կազմակերպիչներից Դավիթ Տաշչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մի քանի տպարաններ, ԵՊՀ-ն և մեծ թվով կազմակերպություններ ու անհատներ արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել աջակցելու:
Դեկտեմբերի 14-15-ին Հյուսիսային պողոտայում տեղի կունենա համահայկական գրքահավաք, որին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր ցանկանում են գրքեր նվիրել արցախցիներին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3560

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ